Արդեն 27 տարի է ինչ մարտի 3-ը նշվում է որպես գրողների համաշխարհային օր: Գրողների մեծարման օրվան ընդառաջ այսօր լրագրողների հետ հանդիպում ունեցավ Հայաստանի Գրողների Միության նախագահ  Լևոն Անանյանը:

Նա  անդրադառնալով գրողների գործունեությանն ասաց, որ հիմնական խնդիրն այ է, որ գրողները չեն ունենում հոնորարներ.«Պետությունն 8 տարի է  իր գործն անում է պետպատվերի շրջանակում»­ասաց Լևոն Անանյանը և հավելեց, որ բազմաթիվ գրքեր են հրատարակվում պետպատվերի շրջանակում:

Ըստ Լևոն Անանյանի  կարևոր գործ են անում նաև  հրատարակիչները և գիրքն աստիճանաբար դառնում է  ապրանք ու  շեշտը դրվում է մանկական գրականության վրա:

Անդրադառնալով Գրողների Միության գործունեությանը վերջինիս նախագահն ասաց.« Այսօր   Գրողների Միությունը համախմբում է  շուրջ 500 գրող, գրականագետ և այլն: Այդ թվում 250  Արցախից, 100 սփյուրքից։

Գրողների Միությունն անկախության տարիներին հասցրել է   կապեր հաստատել բազմաթիվ  երկրների հետ: