Արդեն 27 տարի է ինչ մարտի 3-ը նշվում է որպես գրողների համաշխարհային օր: Գրողների մեծարման օրվան ընդառաջ այսօր լրագրողների հետ հանդիպում ունեցավ Հայաստանի Գրողների Միության նախագահ Լևոն Անանյանը:
Նա անդրադառնալով գրողների գործունեությանն ասաց, որ հիմնական խնդիրն այ է, որ գրողները չեն ունենում հոնորարներ.«Պետությունն 8 տարի է իր գործն անում է պետպատվերի շրջանակում»ասաց Լևոն Անանյանը և հավելեց, որ բազմաթիվ գրքեր են հրատարակվում պետպատվերի շրջանակում:
Ըստ Լևոն Անանյանի կարևոր գործ են անում նաև հրատարակիչները և գիրքն աստիճանաբար դառնում է ապրանք ու շեշտը դրվում է մանկական գրականության վրա:
Անդրադառնալով Գրողների Միության գործունեությանը վերջինիս նախագահն ասաց.« Այսօր Գրողների Միությունը համախմբում է շուրջ 500 գրող, գրականագետ և այլն: Այդ թվում 250 Արցախից, 100 սփյուրքից։
Գրողների Միությունն անկախության տարիներին հասցրել է կապեր հաստատել բազմաթիվ երկրների հետ: