Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին բանակում հերթական միջադեպի մասին: Դեպքը տեղի է ունեցել ՊՆ N զորամասում: 20 ամյա զինծառայող Զամին Մամեդովը անզգույշ է վերաբերվել իրեն ամրակցված զենքի հետ և վիրավորել ծառայակցին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հոսպիտալ:
Առաջին հայացքից թվում է սովորական երևույթ է և հերթական դեպքի մասին լուր:
Նայենք զինվորի տարիքին` 20 ամյա, այսինքն նա արդեն գրեթե 2 տարի ծառայել է:
Այս տեղեկատվությունը հաստատվում է և մի ժամ անց նոր տեղեկատվությամբ է հանդես գալիս ՊՆ մամուլի ծառայությունը` գրելով, որ դեպքերի նվազում է գրանցվել, քանի, որ իրենք անկողմնակալորեն հաղորդում են ամեն ինչ հասարակությանը: Այս ամենը նրանք անվանեցին ՆՈՐ ռազմավարություն ինքնասպանությունների դեմ և հավելել են, որ հրամկազմը կատարում է հսկայական կանխարգելիչ աշխատանք:
Կցանկանայի անպայման նշել, որ հրապարակայնությունը ունի իր դերը, բայց ինքնասպանության դեպքերի դեմ պայքարի գլխավոր բաղադրիչն է բարոյա հոգեբանական աշխատանքը:
Հարց է մնում միայն այն, թէ ինչպես կարող է փաստացի զորացրվող զինվորը տարրական անվտանգության կանոնները խախտել:
Այս ամենը վկայում միայն լավ PR աշխատանքի մասին:
Դավիթ Սոֆիյան