Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին բանակում հերթական միջադեպի մասին: Դեպքը տեղի է ունեցել ՊՆ N զորամասում: 20 ամյա զինծառայող Զամին Մամեդովը անզգույշ է վերաբերվել իրեն ամրակցված զենքի հետ և վիրավորել ծառայակցին,  ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հոսպիտալ:

 Առաջին հայացքից թվում է սովորական երևույթ է և հերթական դեպքի մասին լուր:

  Նայենք զինվորի տարիքին` 20 ամյա,  այսինքն նա արդեն գրեթե 2 տարի ծառայել է:

Այս տեղեկատվությունը հաստատվում է և մի ժամ անց նոր տեղեկատվությամբ է հանդես գալիս ՊՆ մամուլի ծառայությունը` գրելով,  որ դեպքերի նվազում է գրանցվել,  քանի, որ իրենք անկողմնակալորեն հաղորդում են ամեն ինչ հասարակությանը: Այս ամենը նրանք անվանեցին ՆՈՐ ռազմավարություն ինքնասպանությունների դեմ և հավելել են, որ հրամկազմը կատարում է հսկայական կանխարգելիչ աշխատանք:

Կցանկանայի անպայման նշել, որ հրապարակայնությունը ունի իր դերը,  բայց ինքնասպանության դեպքերի դեմ պայքարի գլխավոր բաղադրիչն է բարոյա հոգեբանական աշխատանքը:

Հարց է մնում միայն այն, թէ ինչպես կարող է փաստացի զորացրվող զինվորը տարրական անվտանգության կանոնները խախտել:

Այս ամենը վկայում միայն լավ PR աշխատանքի մասին:

Դավիթ Սոֆիյան