Վերջին օրերին ուշադրության կենտրոնում հայտնված` «Նիմֆոմանուհի» ֆիլմը առաջացրել է աղմուկ, երբ «Սինեմա սթար»' կինոթատրոնի տնօրինությունը հայտարարել էր ֆիմի պրեմիերայի մասին: Ֆիմի ռեժիսորը աշխարհահռչակ կինոռեժիսոր Լարս Ֆոն Թրիերն է :

Կինոգետ Զավեն Բոյաջյանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում նկատեց, որ այդ ֆիլմը մամուլում ներկայացնելիս ֆիլմը ներկայացվել է որպես պոռնոդրամա չնայած կինոգիտության մեջ այդպիսի ժանր գոյություն չունի:

«Սա ռուսական բուլվարային մամուլից քաղվածք է: Արջն իր ահից է գոռում, որոշվել է, որ պոռնոդրամ բնորոշումը շատ խիստ է և այդպես ուշադրություն գրավել չի կարելի: Եվ կինոսրահը հայտարարեց, որ այդ ֆիլմը չի ցուցադրվելու»:

Բոյաջյանը նկատեց, որ պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ ֆիլմի ցուցադրությունից դժգոհ են ինչ-ինչ անձինք և հասարակական խմբեր: Սակայն բարձացված աղմուկի ժամանակ այդպես էլ չեն հայտնվել ոչ անձինք, ոչ հասարակական խմբերը: Իրենք իրենց արածից խուսափելով որոշել են հանել ֆիլմը:

«Սինեմա սթար կինոթատրոնի մարկետինգի գծով մենեջերը հայտարարել է, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ տվյալ ֆիլմին: Տիկինը` Գոհար Նալբանդյանը, Հայաստանի անունից որոշել է, որ Հայաստանը պատրաստ չի: Այս ամենը պարզապես այդ կինոթատրոնի անգրագետ, տհաս և սխալ մարկետինգային քաղաքականության արդյունքն է՞»,-նշեց կինոգետը:

Հակադրվելով Զավեն Բոյաջյանին բլոգեր Տիգրան Քոչարյանը նկատեց, որ այս աղմուկը հարկավոր էր հենց ''Սինեմա սթարին'', քանի որ շատ շատերը իմացան այս կինոթատրոնի գոյության մասին:

Քոչարյանը նկատեց, որ միայն "Fack" բառը այս ֆիլմում 4 րոպեյի մեջ հնչում է մի քանի անգամ:

Տեղեկացնենք, որ այդ ֆիլմը Հայաստանում դեռ ոչ ոք չի դիտել, չնայած Ռուսաստանում այն արդեն դիտում են: