ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ այսօր տեղի է ունեցել ԱԺ խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն: Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ  հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը, նշելով, որ խորհրդակցության ժամանակ կոալիցիան (ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը) ներկայացրել է գազի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին  ԱԺ որոշման նախագիծ։

Տիկին Պողոսյանը նաև տեղեկացրեց, որ հանդիպման ընթացքում խմբակցությունները որոշել  են  ՀՀԿ-ի նախագիծը  քննարկել  և պատասխանել նախաձեռնությանը:

Հիշեցնենք, որ նախորդ քառօրյային հանրապետական մեծամասնությունը դեմ քվեարկեց գազի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ԱԺ 4 ոչ իշխանական ուժերի որոշման նախագծին: