ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ այսօր տեղի է ունեցել ԱԺ խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն: Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը, նշելով, որ խորհրդակցության ժամանակ կոալիցիան (ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը) ներկայացրել է գազի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագիծ։
Տիկին Պողոսյանը նաև տեղեկացրեց, որ հանդիպման ընթացքում խմբակցությունները որոշել են ՀՀԿ-ի նախագիծը քննարկել և պատասխանել նախաձեռնությանը:
Հիշեցնենք, որ նախորդ քառօրյային հանրապետական մեծամասնությունը դեմ քվեարկեց գազի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ԱԺ 4 ոչ իշխանական ուժերի որոշման նախագծին: