ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը գրում է.
«Բոլորս էլ հասկանում ենք՝ ադրբեջանական պատվիրակության կողմից ինչ խնդիրներ կարող էին առաջանալ, մենք բավականաչափ պատրաստված էինք, միևնույն ժամանակ ուզում եմ ասել, որ սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի, քաղաքական հասարակության հանձնաժողովի նիստի ժամանակ մի փոքր սրացում գնաց և Լեյլա Ալիևի կողմից Օսմալի զեկույցի ժամանակ բավականաչափ սուր հարցադրումներ տրվեց քաղաքացիական հասարակությամբ, փորձելով ներկայացնել ադրբեջանական հասարակությունը որպես մարդասեր, տարածաշրջանում բարձր բարոյական արժեքներ քարոզող, ինչը, միևնույն ժամանակ, մեր կողմից շատ կտրուկ և միևնույն ժամանակ երևի թե մեր կողմից շատ սուր արձագանքվեց, բայց , ըստ իս, կարծում են, որ յուրաքանչյուր նման խոսքին պետք է շատ ավելի սուր արձագանքել, որպեսզի միշտ հասկանան ադրբեջանական կողմից, որ հայկական պատվիրակությունը չի հանդուրժի եվրոպական մեծ ընտանիքում, մասնավորապես Եվրանեսթ Խորհրդարանական Վեհաժողովում, նման ձևաչափի արտահայտություններ մեկնաբանելով:
Ինքս պատիվ եմ ունեցել ԵԽՎ-ի հիմնադրման առաջին նիստից մասնակցելու և մի փոքր, եթե համեմատական անցկացնենք, բավականաչափ ադրբեջանական պատվիրակությունը իր մեջ կատարելագործվել է իր գործառույթների մեջ, շատ ավելի սուր լարի վրա են սկսել խաղալ և իրենց դիվանագիտական հնարքները շատ լավ հասկանալով, որ այս խնդիրները նրանց երկրում ուշադրության կենտրոնում է պահվում անձամբ Ալիևի կողմից և խնդիր է առաջանում հետագա պատվիրակության վերադառնալուց հետո պետք է որոշակիորեն հաշվետվություն տալ, ինչպիսի ձեռքբերումներ ու հաջողություններ են կարողացել արձանագրել հանձնաժողովների, նիստերի առումով:
Առհասարակ որպես այդպիսի բանաձևերի առումով եվրոպառլամենտի շենքում նաև պատվիրակության անդամներով մենք ականատես եղանք մի ցուցահանդեսի, որն ադրբեջանական պատվիրակությունն էր կազմակերպել: Նրանք փորձում էին ցույց տալ ամբողջ եվրոպական մեծ ընտանիքի ներկայացուցիչներին իրենց պատմությունը, մշակույթը, որը մարդկանց մոտ ծիծաղ էր առաջացնում, որովհետև ներկայացված մոտ 2 տասնյակ լուսանկարից մեծ մասը ինչ–որ սարեր էին, որտեղ պատկերված էին ձիեր, ոչխարներ, այսինքն իրենց մշակութային արժեքները չէին կարողանում ցույց տալ և այս համեմատության մեջ մենք փորձում էինք ընդգծել, որ բոլոր այն փաստերի ժամանակ, երբ փորձում էին պատմական խեղաթյուրում մտցնել, անհամեմատ ավելի տպավորիչ էր և հիմնավոր էր հենց մեր պատվիրակության կողմից ներկայացված փաստերը և սա ակնառու էր բոլոր այլ երկրների ներկայացուցիչների համար:
Հարկ եմ համարում նշել, որ հանձնաժողովների անդամներին, այդ թվում ադրբեջանական պատվիրակներին բաժանել եմ 3 լեզուներով պատմող պատմավավերագրական ֆիլմեր, որտեղ ամփոփվում է 21-րդ դարի վասալների և 1915-23թթ.. օսմանյանների և մուսուլմանների կողմից մեզ հասցված մեծ աղետի մասին վկայող փաստեր»: