Այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքի ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը ելույթ ունենալով ասաց, որ փետրվարի 18-ին իրենք ընտրել են իրենց Հայաստանը:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանին Զարուհի Փոստանջյանն ասաց.
«Սերժ Սարգսյան ես համոզված եմ դուք այս պահին դիտում եք թե ինչ է կատարվում Ազատության հրապարակում» և Սերժ Սարգսյանին հորդորեց, որպեսզզի իր տիկնոջ հետ գա Ազատության հրապարակ:
«Եկեք Ազատության հրապարակ և ձեր կամքով հանձնեք ժողովրդին իր իշխանությունը»:
Զարուհի Փոստանջյանը Սերժ Սարգսյանին հորդորեց նաև, որ ինքն ազատվի իր զբաղեցրած աթոռից և հավելեց, որ ժողովրդի մոտ կա տեսակետ, թե այդ աթոռը կդառնա մահապատժի աթոռ, բայց ինքն այդ կարծիքը չի կիսում: