Այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքի ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը ելույթ ունենալով ասաց, որ փետրվարի 18-ին իրենք ընտրել են իրենց Հայաստանը:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանին Զարուհի Փոստանջյանն ասաց.

«Սերժ Սարգսյան ես համոզված եմ դուք այս պահին դիտում եք թե ինչ է կատարվում Ազատության հրապարակում» և  Սերժ Սարգսյանին հորդորեց, որպեսզզի իր տիկնոջ հետ գա Ազատության հրապարակ:

«Եկեք Ազատության հրապարակ և ձեր կամքով հանձնեք ժողովրդին իր իշխանությունը»:

Զարուհի Փոստանջյանը Սերժ Սարգսյանին հորդորեց նաև, որ ինքն  ազատվի իր զբաղեցրած աթոռից և հավելեց, որ ժողովրդի մոտ կա տեսակետ, թե այդ աթոռը կդառնա մահապատժի աթոռ, բայց ինքն այդ կարծիքը չի կիսում: