Այս պահին ԱԺ-ում շարունակվում է Մարտի մեկի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության քննարկումը:
Հարցը ԱԺ-ին ներկայացրեց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, ով այժմ պատասխանում է պատգամավորների հարցերին:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի կողմից հարց հնչեցվեց, թե արդյոք ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կներկայանա հանձնաժողովի քննարկմանը, Գագիկ Ջհանգիրյանն ասաց.
«Ես անձամբ խոստանում եմ գնալ, խնդրել, համոզել Լեւոն Տեր-Պետրոսյանին, որ եթե պետք լինի, ներկայանա Մարտի 1-ի հանձնաժողովին»:
Վերջինս հիշեցրեց, որ ԱԺ-ում գործած նախորդ հանձնաժողովը չի էլ հրավիրել, որ Տեր-Պետրոսյանը գա նիստերին։