Այս պահին ԱԺ-ում շարունակվում է Մարտի մեկի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության քննարկումը:

Հարցը ԱԺ-ին ներկայացրեց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, ով այժմ պատասխանում է պատգամավորների հարցերին:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի կողմից հարց հնչեցվեց, թե արդյոք ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կներկայանա հանձնաժողովի քննարկմանը, Գագիկ Ջհանգիրյանն ասաց.

«Ես անձամբ խոստանում եմ գնալ, խնդրել, համոզել Լեւոն Տեր-Պետրոսյանին, որ եթե պետք լինի, ներկայանա Մարտի 1-ի հանձնաժողովին»:

Վերջինս հիշեցրեց, որ ԱԺ-ում գործած նախորդ հանձնաժողովը չի էլ հրավիրել, որ Տեր-Պետրոսյանը գա նիստերին։