Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում հանդիպեցին «Ուլիսն» ու «Միկան»: Երկու ակումբները բաժանվեցին խաղաղությամբ 0:0: Խաղից հետո խաղի մասին իր տպավորություններով կիսվեց «Ուլիսի» գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը.
- Իրական գարնանային հանդիպում ստացվեց: Ֆուտբոլիստները լիովին պատրաստ չէին, ամեն դեպքում արհեստական խոտածածկն ու քամին իր ազդեցությունն ունեցան: Ես բավարարված եմ արդյունքով, այս դիմակայության պատասխանը կստանան հաջորդ խաղում: Ես գոհ եմ տղաների կատարած աշխատանքից:
Խոսելով կազմի մասին մարզիչն ասաց.
«Այս պայմաններում սա մեր օպտիմալ կազմն էր, հաշվի առնելով, որ ունեինք որակազրկված ֆուտբոլիստներ` Միխայիլ Սիմոնյանը, իսկ Նորայր Սահակյանը խաղադաշտ մտավ վնասվածքով և մինչ այժմ խաղ չէր անցկացրել:
Կարեն Իսրայելյանն էլ վնասվածք ունի և պետք է վիրահատվի: Կարծում եմ' այս մրցաշրջանը նրա համար ավարտված է, - Բարսեղյանի խոսքերն է մեջբերում ArmFootball.com-ի թղթակից Ալլա Զաքարյանը:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					