Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում հանդիպեցին «Ուլիսն» ու «Միկան»: Երկու ակումբները բաժանվեցին խաղաղությամբ 0:0: Խաղից հետո խաղի մասին իր տպավորություններով կիսվեց «Ուլիսի» գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը.

- Իրական գարնանային հանդիպում ստացվեց: Ֆուտբոլիստները լիովին պատրաստ չէին, ամեն դեպքում արհեստական խոտածածկն ու քամին իր ազդեցությունն ունեցան: Ես բավարարված եմ արդյունքով, այս դիմակայության պատասխանը կստանան հաջորդ խաղում: Ես գոհ եմ տղաների կատարած աշխատանքից:

Խոսելով կազմի մասին մարզիչն ասաց.

«Այս պայմաններում սա մեր օպտիմալ կազմն էր, հաշվի առնելով, որ ունեինք որակազրկված ֆուտբոլիստներ` Միխայիլ Սիմոնյանը, իսկ Նորայր Սահակյանը խաղադաշտ մտավ վնասվածքով և մինչ այժմ խաղ չէր անցկացրել:

Կարեն Իսրայելյանն էլ վնասվածք ունի և պետք է վիրահատվի: Կարծում եմ' այս մրցաշրջանը նրա համար ավարտված է, - Բարսեղյանի խոսքերն է մեջբերում ArmFootball.com-ի թղթակից Ալլա Զաքարյանը: