Արդեն հայտնել էինք, որ պարտադիր կուտակային կենսաթոշակների դեմ պայքարող    «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունն այսօր «ամոթանքի ակցիա» է նախաձեռնել ՀՀ ֆինանսների նախարարության դիմաց:

Բողոքի ակցիայի մասնակցիների և ոստիկանների միջև պարբերաբար բախումներ է տեղի ունենում, քանի որ վերջիններս պատ են կազմել և թույլ չեն տալիս քաղաքացիներին ազատ տեղաշարժվել:

Ինչպես հայտնում է YerevanNews.am-ի թղթակիցը, այս պահին ցուցարարները պահանջում են, որ 15 րոպեի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը իջնի և բացատրություններ տա ապօրինի դրամահավաքության համար:

 «Ամոթ», «Ոչ թալանին», «Դավո, իջի՛», «Հեռացիր» կոչերով շարունակում են իրենց բողոքի ակցիան: 

 

 

Կարդացեք նաև՝ Ցույց՝ ֆինանսների նախարարության դիմաց (Ուղիղ միացում),

Քաղաքացին ինքնահրկիզման փորձ է կատարել բողոքի ակցիայի ժամանակ