Արդեն հայտնել էինք, որ պարտադիր կուտակային կենսաթոշակների դեմ պայքարող «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունն այսօր «ամոթանքի ակցիա» է նախաձեռնել ՀՀ ֆինանսների նախարարության դիմաց:
Բողոքի ակցիայի մասնակցիների և ոստիկանների միջև պարբերաբար բախումներ է տեղի ունենում, քանի որ վերջիններս պատ են կազմել և թույլ չեն տալիս քաղաքացիներին ազատ տեղաշարժվել:
Ինչպես հայտնում է YerevanNews.am-ի թղթակիցը, այս պահին ցուցարարները պահանջում են, որ 15 րոպեի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը իջնի և բացատրություններ տա ապօրինի դրամահավաքության համար:
«Ամոթ», «Ոչ թալանին», «Դավո, իջի՛», «Հեռացիր» կոչերով շարունակում են իրենց բողոքի ակցիան:
Կարդացեք նաև՝ Ցույց՝ ֆինանսների նախարարության դիմաց (Ուղիղ միացում),
Քաղաքացին ինքնահրկիզման փորձ է կատարել բողոքի ակցիայի ժամանակ