Կրիշտիանո Ռոնալդուն դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Նրա կարողությունը գնահատվում է 122 միլիոն ֆունտ ստերլինգ: Պորտուգալացուն հաջորդում է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին (120,5 միլիոն ֆունտ):
Երրորդը՝ կամերունցի հարձակվող Սամուել Էտո'Оն է, ում կարողությունը գնահատվում է 70 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ նախորդ տարի առաջատարը Դևիդ Բեքհեմն էր՝ 175 միլիոն ֆունտ ստերլինգ կարողությամբ: