86-ամյա Էլիզաբեթ Երկրորդին կիրակի օրը տեղափոխել են Լոնդոնի Էդուարդ VII անվան հիվանդանոցը: Գրում է Stars Life-ը:
Թագուհու մոտ գաստրոէնտերիտի նոպա է եղել: Բրիտանական պալատի ներկայացուցիչը հայտնել է, որ թագուհու առողջությանը ոչինչ չի սպառնում:
«Հիվանդանոց տեղափոխվելը հնարավորություն կտա բժիշկներին ավելի լավ գնահատել նրա վիճակը»,- ասել է ներկայացուցիչը:
Նշենք, որ առողջական վիճակի պատճառով թագուհին չեղյալ է հայտարարել մի քանի իրադարձություններ, այդ թվում նաև Հռոմ ճանապարհորդությունը: