86-ամյա Էլիզաբեթ Երկրորդին կիրակի օրը տեղափոխել են Լոնդոնի Էդուարդ VII անվան հիվանդանոցը: Գրում է Stars Life-ը:

Թագուհու մոտ գաստրոէնտերիտի նոպա է եղել: Բրիտանական պալատի ներկայացուցիչը հայտնել է, որ թագուհու առողջությանը ոչինչ չի սպառնում:

«Հիվանդանոց տեղափոխվելը հնարավորություն կտա բժիշկներին ավելի լավ գնահատել նրա վիճակը»,- ասել  է ներկայացուցիչը:

Նշենք, որ առողջական վիճակի պատճառով թագուհին չեղյալ է հայտարարել մի քանի իրադարձություններ, այդ թվում նաև Հռոմ ճանապարհորդությունը: