Իշխանափոխության փաստն ինձ համար վիճարկելի չէ, բնականաբար ես կողմ եմ դրան: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով ԱԺ չորս ոչ իշխանական ուժերի միավորմանն ու իշխանափոխության պահանջին, նման տեսակետ արտահայտեց «Ազատ դեմոկրատներ»-ից Անուշ Սեդրակյանը:
«Սակայն պետք է տեսնել, թե ովքեր են գալու և ինչպես: Ինձ համար զարմանալի է, միավորմամբ իրենք ինչու են սահմանափակվում միայն իշխանափոխություն տերմինով: Դա շատ կարևոր է, եթե այլ բաներ չլինեն, ապա էլ ինչու է պահանջվում այդ հրաժարականը», - նշեց նա, հավելելով, որ պահանջում է թափանցիկություն, քանի որ ժողովուրդը չգիտի ինչ սպասել:
Նա նշեց, որ կարևոր է նաև, թե ինչ կեցվածք են ներկայացնում իշխանափոխությունից հետո ՄՄ և ԵՄ-ի հարցերում:
Իսկ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրեաս Ղուկասյանն էլ նշեց, թե որևէ ուժի հետ միավորվելու նախադրյալներ իր համար չի տեսնում:
«Չեմ միավորվի այն քաղաքական ոժի հետ, որը իր ծրագրում Ռուսաստանի հետ համագործակցություն է տեսնում», -պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է իր միացումը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, նշեց Ղուկասյանը:
Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ պետք է սպասի ժողովուրդը, նա նշեց. «Եթե այդ պրոցեսը թափանցիկ չէ, դժվար է անել եզրակացություններ»: