Այս ամսի 22-ին կսկսվի պատերազմ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ: Ռուսական զորքերը կներկայացնեն ուկրաինական զորքերին վերջնագիր եւ կսկսվի պատերազմ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Ղրիմի երեկվա հանրաքվեին, այս մասին նշեց քաղաքագետ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրեաս Ղուկասյանը, հավելելով, որ կարծում է, թե Ռուսաստան եւ ԱՄՆ հակադրությունը երկար տարիներ ձեւավորվում է, եւ այդ հարաբերությունները հասել են կոնֆլիկտային իրավիճակի:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն էլ Ղրիմի հանրաքվեի արդյունքներից ելնելով, կարծում է, որ բողոքող մասը ուղղակի չի ներկայացել:

«Իսկ ներկայացած մասից ներկայացել է հենց բարձր տոկոսը: Ուղղակի մենք գիտենք կեղծման մեխանիզմների մասին, որոնք լավ աշխատել են եւ կեղծել ոչ այնքան քվեները, որքան մարդկանց ներկայությունն են ապահովել»,-նշեց Սեդրակյանը: