Ադրբեջանական բանակը կորցրեց ևս մեկ զինծառայող, -հաղորդում է ԱՊԱ լրատվական գործակալությունը:
Սահմանին տեղակայված զորամասերից մեկի զինծառայող Էլվին Ռյուսհաթ օղլու Բազիրլին զենքի հետ անվտանգության կանոնների խախտման արդյունքում իրեն հասցրել է հրազենային վիրավորում, ինչի հետևանքով հոսպիտալի ճանապարհին մահացել է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, հետաքննությունը շարունակվում է:
Հայտնի է նաև, որ Բազիրլին զորակոչվել էր Գոբուստանի շրջանից: