Ադրբեջանական բանակը կորցրեց ևս մեկ զինծառայող, -հաղորդում է ԱՊԱ լրատվական գործակալությունը:

Սահմանին տեղակայված զորամասերից մեկի զինծառայող Էլվին Ռյուսհաթ օղլու Բազիրլին  զենքի հետ անվտանգության կանոնների խախտման արդյունքում իրեն հասցրել է հրազենային վիրավորում,  ինչի հետևանքով հոսպիտալի ճանապարհին մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ,  հետաքննությունը շարունակվում է:

Հայտնի է նաև, որ Բազիրլին զորակոչվել էր Գոբուստանի շրջանից: