Արգենտինայում հայտնաբերել են դինոզավրի քարացած ոսկորներ: Այս մասին հաղորդում է «Բի-Բի-Սի»-ն` հավելելով, որ մինչ այս հայտնաբերված հնադարյան կենդանիների մեջ այս դինոզավրը ամենամեծն է:

Դատելով կենդանու գոտկատեղի ոսկորներից` դինոզավրը ունեցել է 40 մետր երկարություն, նրա բարձրությունը եղել է 20 մետր, որը համահավասար է յոթհարկանի շենքի բարձրությանը, բացի այդ կենդանին ժամանակին կշռել է 77 տոննա:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 150 ոսկոր: Գիտնականների խոսքերով` քարանալով դրանք շատ ավելի լավ են պահպանվել: