Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է 2012 թվականին ոստիկանության ոլորտում կատարած դիտարկումների արդյունքը՝ զեկույցի տեսքով: Այս մասին YerevanNews.am­-ին  են փոխանցում ՄԻՊ գրասենյակից:

 Ստորև Ներկայացնում ենք զեկույցն ամբողջությամբ:

 *Գրանցվել են մի շարք դեպքեր, երբ հետաքննության և նախաքննության մարմինները ցուցմունքներ կորզելու նպատակով, անձանց ենթարկել են դաժան, անմարդկային ինչպես նաև պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի:

 

* Բազմաթիվ դեպքերում անձն անհիմն «հրավիրվել է» ոստիկանության բաժին, իր

կամքին հակառակ պահվել բաժնում` փաստացի զրկվելով ազատությունից:

 

* Ստացվել են բողոքներ, որ ոստիկանության բաժիններ բերման ենթարկված կամ

ձերբակալված անձինք զրկվել են փաստաբան ունենալու իրավունքից:

 

* Առանձին դեպքերում ՀՀ ոստիկանության ծառայողների քննչական

գործողությունների իրականացումը իրականացվել է անհարկի ձգձգումներով:

 

* ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից հանցագործության մասին քաղաքացիների հաղորդումներին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգը չպահպանելու մի շարք դեպքեր են գրանցվել:

 

*   2012 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից անձանց խաղաղ հավաքներ անցկացնելու ընթացքում գրանցվել են վրան տեղադրելու խոչընդոտման դեպքեր, երբ մեկ վրանի տեղադրումը եղել է իրավաչափ:

 

* Չի ցուցաբերվել պատշաճ ուշադրություն ընտրությունների ժամանակ ընտրակաշառքի

բաժանման դեպքերը կանխելու, դրանք բացահայտելու և մեղավոր անձանց պատասխանատվության

ենթարկելու ուղղությամբ:

 

* Որոշ դեպքերում ՀՀ անձնագրային և վիզաների վարչությունում ու տարածքային

ստորաբաժանումներում ՀՀ քաղաքացու անձնագիր տրամադրելու ՀՀ օրենքով սահմանված

ժամկետները տեխնիկական պատճառներով չեն պահպանվել:

 

* Ստացվել են բողոքներ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիների

հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորելու վերաբերյալ:

 

* Առկա են խնդիրներ փախստականին տրվող Կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի ճանաչման և կիրառման բնագավառում:

 

 

 

Արձանագրված դրական զարգացումները

 

* Էապես և նշանակալիորեն բարելավվել է խաղաղ հավաքների ընթացքում

ոստիկանության գործելաոճը:

 

*  2012 թվականի ընթացքում բազմաթիվ դեպքերում օրինախախտ ոստիկանության

ծառայողները պատասխանատվության են ենթարկվել:

 

* ՀՀ ոստիկանապետի ցուցումի համաձայն վերացվել է ճանապարհային երթևեկության կա­նոն­նե­րի խախտման համար նախատեսված տուգանքի՝ տեղում վճարելու պրակտիկան:

 

* Հասարակական անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով` տեսախցիկներ

են տեղադրվել Երևան քաղաքի տարբեր խաչմերուկներում:

 

*  Ձեռնարկվել են միջոցներ  համայնքային ոստիկանության ստորաբաժանումների

ամենօրյա գործունեության զարգացման ուղղությամբ:

 

* 2012 թվականի հունիսի 1-ից  Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում

շահագործվել է կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը:

 

* Փախստականի կարգավիճակ ստացած անձանց տրվող կոնվեցիոն ճամփորդական փաստաթղթերը միջազգայնորեն հաստատված չափորոշիչներին համապատասխանեցնելու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից նախապատրաստվել է «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության

օրենքի նախագիծ: