«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Բաղրամյանի ալրաղացը թանկացրել է թողարկվող ալյուրի գինը։ Դեռ անցյալ շաբաթ ալյուր չէր առաքվում խանութներ. առաքիչները սա բացատրում էին մոտալուտ թանկացումով։ Այդ օրերին Բաղրամյանի ալրաղացից թանկացման մասին լուրերը հերքում էին։ Ընկերության պահակային ծառայության պետ Եղիշե Գրիգորյանը ասել էր, որ ալյուրի արտադրության ինքնարժեքի վրա ազդող որևէ նոր գործոն ի հայտ չի եկել, հետևաբար՝ «այս խոսակցություններն անհիմն են»։ Եվ, այնուամենայնիվ, արդեն մի քանի օր է, ընկերության առաքիչները ալյուրը խանութներին են մատակարարում արդեն թանկ գնով։ Մասնավորապես՝ 2 կգ-անոց փաթեթով ալյուրը խանութներին է հասցվում 600 դրամով՝ նախկին 550-ի փոխարեն, խանութում վաճառքի գինը 650 դրամ է»։
Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: