Ինչպես գիտենք, մայիսի 23-ից 25-ը Սերբիայի Բելգրադ քաղաքում կայացած կարատեի միջազգային ասոցացիայի աշխարհի (IKA-ի ) գավաթի 17-րդ   առաջնութունից Հայաստանը վերադարձավ երեք ոսկե մեդալով, իսկ թիմային հաշվարկով զբաղեցրեց 3-րդ տեղը:

 Կարատեի ֆեդերացիայի  մարզիչ Վահան  Միքայելյանն այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում կարեւորեց այդ առաջնությունն ու վերջինիս մեր մարզիկների մասնակցությունը:

Մարզիչ Գեւորգ Սարգսյանի խոսքով,  եթե եզրափակիչ մենամարտ լիներ մեր մարզիկները հաղթանակի հնարավորությունը բաց չէին թողնի: