Ինչպես գիտենք, մայիսի 23-ից 25-ը Սերբիայի Բելգրադ քաղաքում կայացած կարատեի միջազգային ասոցացիայի աշխարհի (IKA-ի ) գավաթի 17-րդ առաջնութունից Հայաստանը վերադարձավ երեք ոսկե մեդալով, իսկ թիմային հաշվարկով զբաղեցրեց 3-րդ տեղը:
Կարատեի ֆեդերացիայի մարզիչ Վահան Միքայելյանն այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում կարեւորեց այդ առաջնությունն ու վերջինիս մեր մարզիկների մասնակցությունը:
Մարզիչ Գեւորգ Սարգսյանի խոսքով, եթե եզրափակիչ մենամարտ լիներ մեր մարզիկները հաղթանակի հնարավորությունը բաց չէին թողնի: