Համացանցում հայտնվել է Բարաք Օբամայի մասնակցությամբ մի տեսանյութ, որտեղ նա զբաղվում է մարմնամարզությամբ: Այս գաղտնի տեսագրությունն արվել է Վարշավայի Marriott հյուրանոցում: Օբամայի անվտանգության ծառայությունն արդեն հաստատել է այս տեսանյութի իսկությունը: Սկզբում այն հայտնվեր է Facebook-ում, այնուհետև հեռարձակվել էր լեհական հեռուստաընկերությունների եթերում: Գրում է Daily Mail-ը:
Իր հարցազրույցներից մեկի ժամանակ ԱՄՆ նախագահն ասել էր, որ օրական 45 րոպե տրամադրում է ֆիտնեսին, բացի այդ սիրում է բասկետբոլ խաղալ: