Ղազախստանի նախագահի նախկին փեսան՝ Ռահաթ Ալիևը, ձերբակալվել է Վիեննայում: Ինչպես հայտնել է Austria Presse Agentur-ը Ալիեվը ինքնակամորեն հանձնվել է իշխանություններին:
Մի ժամանակ նախագահի փեսան զբաղեցնում էր ազդեցիկ պաշտոններ Ազգային անվտանգության Կոմիտեում, հարկային ծառայությունում և այլուր:
2008թ.-ին նրան դատապարտել էին երկար ժամանակով ազատազրկման՝ հանցագորձ խմբի կազմակերպման, առևանգման և այլ հոդվածներով:
2012թ.-ին Ալիեվը հայտարարել էր, որ իր դեմ մեղադրանքները քաղաքականապես ծրագրված են և դրանք կապել է իր՝ նախագահի պաշտոնի համար պայքարելու ձգտման հետ: