ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ինքն ամաչում է ԱՄՆ-ում հրազենում մասսայական սպանություններին վերջ տալու անկարողության պատճառով: Այսպիսի սպանություններ ԱՄՆ-ում տեղի են ունենում ամեն շաբաթ: 

Նախագահը ելույթ է ունեցել Օրեգոնում տեղի ունեցած դեպքից ընդհամենը մի քանի ժամ անց: Այս անգամ էլ անհայտ անձնավորությունը կրակ է բացել դպրոցում, որի արդյունքում մահացել է նվազագույնը մեկ աշակերտ: 

Օբամայի խոսքերով աշխարհում ոչ մի ուրիշ երկիր չունի նմանատիպ խնդիր: Նա շատ վշտացած է, որ այս խնդրի լուծումը չի շարժվում տեղից: 

Բ. Օբաման նաև ասել է, որ իր բոլոր փորձերը խստացնել զենքի տիրապետման և օգտագործման մասին օրենքը, հանդիպում են դիմադրության: Այս օրենքի խստացմանը դեմ են Կոնգրեսում, որոնք էլ ունեն իրենց պատճառները: