Ցանկացած ամսվա ուրբաթ 13-ը համարվում է օր, երբ պետք է լինել առավել ուշադիր և պատրաստ լինել անհաջաղությունների: Բժշկության մեջ այս երևույթը դիտարկվում է, որպես ֆոբիա, որը անվանվում է մի շատ բարդ և տարօրինակ անվամբ՝ «պարասկավեդեկատրիաֆոբիա»: Իրականում այս տերմինի հեղինակը՝ Դոնալդ Դոսեյը, ասում է, որ եթե մարդ կարողանա այն մի քանի անգամ վարժ արտաբերել, ապա այս վախը «կբուժվի» ինքն իրեն: 

Ուրբաթ 13-ի առաջացման մասին կարծիքները տարբեր են ու գիտնականների կողմից բացատրվում են տարբեր կերպ: Այս նախանշանը համեմատաբար նոր առաջացած երևույթ է՝ XIX—XXդդ.: Ինչպես պնդում են մշակութաբանները այն առաջացել է 2, իսկապես շատ հին սնահավատություններից. ուրբաթ օրվա և 13 թվի անհաջողությունից, որոնք միաձուլվել են կազմելով իսկապես «սարսափելի համադրություն»:

Ուրբաթ 13-ի առեղծվածի ևս մեկ տարածված բացատրություն կարելի է գտնել ալտերնատիվ պատմության և էզոտերիկայի մասին գրքերում, որոնց մեջ խոսվում է տամբլիերների շքանշանի պատմության մասին: Հենց 1307թ. հոկտեմբերի 13-ին Ֆիլիպ 4-րդ թագավորը հրամայեց ձերբակալել այս շքանշանի բոլոր ներկայացուցիչներին, ինչի արդյունքում այն լուծարվեց, իսկ նրա անդամները դաժանորեն տանջվեցին և սպանվեցին:

Ուրբաթ 13 արտահայտությունը XX-րդ դարի 2-րդ կեսին ավելի մեծ տարածում գտավ, որին նպաստեց 1980թ-ից նկարահանվող նույնանման վերնագիր ունեցող ֆիլմերի շարքը:

 

Իրականում այս սնահանավտության պատճառով մարդկությունը լուրջ վնասներ է կրում: Միայն ԱՄՆ-ում այս օրը 800-900$ մլն. կորում է, այն պատճառով, որ մարդիկ աշխատում են այս օրը չզբաղվել ոչնչով ր սահմանափակում են ցանկացած գործողություն: 

Եթե որոշակիորեն հետազոտենք պատմական իրադարձությունները, ապա իհարկե, կհանդիպոնք դեպքերի, որոնք իրականացել են հենց ուրբաթ 13-ին, սակայն, նույն հաջողությամբ սրանք կարելի է անվանել նաև ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ: