General Motors ընկերությունը հետ է կանչել ավելի քան 500 000 ավտոմեքենա այրիչների հետ կապված հնարավոր խնդիրների առկայության պատճառով: Ինչպես տեղեկանում ենք itar-tass-ից՝ այս խնդիրները հնարավոր է վարորդների կառավարումը կորցնելու պատճառ հանդիսանան: Այս մասին հայտարարել են ընկերության ներկայացուցիչները:

 

Այսպիսի թերություն կարող է լինել Chevrolet Camaro մոդելի մեքենայի մոտ, որոնք թողարկվել են 2010-2014թթ.: Կա վտանգ, որ վարորդը կարող է պատահաբար անջատել շարժիչը, ղեկի կառավարումը և արգելակիչ համակարգը: 

General Motors-ը նաև հայտնում է, որ իրենք տեղյակ են վթարի 3 դեպքից, որի արդյունքում տուժել է 4 մարդ: