Ռեփը հիփ-հոփ ժանրի հիմնական տեսակներից մեկն է։ Երաժշտության այս տեսակը մոտ է խոսակցական տոնին, քանի որ երգի բառերը հիմնականում կարդում են առանց ձայնի ելևեջների մեծ փոփոխությունների։ Հիփ-հոփ ժանրի այս տեսակը ծագել է 1970-ականների վերջին Նյու Յորքում։

Սա թերեւս տրված է որպես պաշտոնական սահմանում եւ տեսակետ ռեփի մասին, բայց պատմությունը առաջարկում է ռեփի նշանակության ու ծագման մի քանի վարկած:

Ինչեւէ 70-ականների ռեփ ստեղծագործությունները բոլորովին նման չեն այսօր գոյություն ունեցող բազմաթիվ, բայց միանման երգեցիկ ու մեղեդային կատարումներին:

երաժշտության ու երգեցողության այս տեսակն իր ստեղծման օրվանից մինչեւ Թուփակ Շակուրի ժամանակներն իրապես կոչված էր մատուցելու այն, ինչ դրվել էր այդ տեսակ երաժշտության ստեղծման հիմքում: 

Սոցիալականություն: Սա ռեփի առաքելությունն ու ոճն էր: Նախկինում ռեփ կատարումները նվիրված չէին գեղանի, սլացիկ,  սրտակեր  ու սնդուսափայլ օրիորդներին:

Նույն ժամանակահատվածում ռեփ տեսահոլովակները նկարահանվում էին հիմնականում փողոցում  կամ ակումբներում, որտեղ սովորաբար հավաքվում էին ռասսայական մեկ ուղղվածության ներկայացուցիչներ:

Գուցե այսօր գոյություն չունի մաշկի գույնով  պայմանավորված խտրկանությունը, որն ընդգծում էին հատկապես ռեփերները, բայց այսօր ռեփը, որպես արվեստի ու երժշտական լուրջ ուղղվածություն կորցրել է իր դիմագիծն ու առաքելությունը:

Աշխարհում եզակի թվով  ռեփերներ են մնացել, ովքեր  կարողանում են ստեղծագործել այնպես, ինչպես արվում էր դա 70-80 ական թվականներին:

Մարդիկ` հիմնականում սեւամորթները փորձում էին բռնատիրական կառավարությունների ազդեցության ներքո ուշադրություն դարձնել ու նկատել այնպիսի խնդիրների, որոնց մասին արգելված էր բարձրաձայնել:

Ռեփ ստեղծագործության հաջողված լինելու չափանիշները նախկինում հետեւյալն էին`

. Արագություն

. Բառերի հնարավորինս շատ քանակություն 

. Տողերի իմաստային կապակցվածություն

. եւ իհարկե` թեմատիկ արդիականություն :

Այսօր փոխված արժեքների հետ` ռեփ ասելով մարդիկ հասկանում են հայհոյանք: Սեւամորթներն, ովքեր հենց հիմնադիրն են այս երաժշտական ուղղության, ունեցել են ստեղծագործություններ բացառապես առանց հայհոյանքի:

Եւ այսպես նմանօրինակ ռեփ ստեղծագործություն հնչեց 1992 թվականին ամերիկյան հայտնի հեռուստատեսային շոուներից մեկի ժամանակ:

Սեւամորթ Ռեբելը ռեկորդ սահմանեց ու հետգայում երկու անգամ գերազանցեց ինքն իր ռեկորդը:

1992-ին 674 բառ - 54.9 վայրկյանում

1998 -ին 683 բառ -54.5 վայրկյանում

2007-ին 852 բառ -42 վայրկյանում