Ռեփը հիփ-հոփ ժանրի հիմնական տեսակներից մեկն է։ Երաժշտության այս տեսակը մոտ է խոսակցական տոնին, քանի որ երգի բառերը հիմնականում կարդում են առանց ձայնի ելևեջների մեծ փոփոխությունների։ Հիփ-հոփ ժանրի այս տեսակը ծագել է 1970-ականների վերջին Նյու Յորքում։
Սա թերեւս տրված է որպես պաշտոնական սահմանում եւ տեսակետ ռեփի մասին, բայց պատմությունը առաջարկում է ռեփի նշանակության ու ծագման մի քանի վարկած:
Ինչեւէ 70-ականների ռեփ ստեղծագործությունները բոլորովին նման չեն այսօր գոյություն ունեցող բազմաթիվ, բայց միանման երգեցիկ ու մեղեդային կատարումներին:
երաժշտության ու երգեցողության այս տեսակն իր ստեղծման օրվանից մինչեւ Թուփակ Շակուրի ժամանակներն իրապես կոչված էր մատուցելու այն, ինչ դրվել էր այդ տեսակ երաժշտության ստեղծման հիմքում:
Սոցիալականություն: Սա ռեփի առաքելությունն ու ոճն էր: Նախկինում ռեփ կատարումները նվիրված չէին գեղանի, սլացիկ, սրտակեր ու սնդուսափայլ օրիորդներին:
Նույն ժամանակահատվածում ռեփ տեսահոլովակները նկարահանվում էին հիմնականում փողոցում կամ ակումբներում, որտեղ սովորաբար հավաքվում էին ռասսայական մեկ ուղղվածության ներկայացուցիչներ:
Գուցե այսօր գոյություն չունի մաշկի գույնով պայմանավորված խտրկանությունը, որն ընդգծում էին հատկապես ռեփերները, բայց այսօր ռեփը, որպես արվեստի ու երժշտական լուրջ ուղղվածություն կորցրել է իր դիմագիծն ու առաքելությունը:
Աշխարհում եզակի թվով ռեփերներ են մնացել, ովքեր կարողանում են ստեղծագործել այնպես, ինչպես արվում էր դա 70-80 ական թվականներին:
Մարդիկ` հիմնականում սեւամորթները փորձում էին բռնատիրական կառավարությունների ազդեցության ներքո ուշադրություն դարձնել ու նկատել այնպիսի խնդիրների, որոնց մասին արգելված էր բարձրաձայնել:
Ռեփ ստեղծագործության հաջողված լինելու չափանիշները նախկինում հետեւյալն էին`
. Արագություն
. Բառերի հնարավորինս շատ քանակություն
. Տողերի իմաստային կապակցվածություն
. եւ իհարկե` թեմատիկ արդիականություն :
Այսօր փոխված արժեքների հետ` ռեփ ասելով մարդիկ հասկանում են հայհոյանք: Սեւամորթներն, ովքեր հենց հիմնադիրն են այս երաժշտական ուղղության, ունեցել են ստեղծագործություններ բացառապես առանց հայհոյանքի:
Եւ այսպես նմանօրինակ ռեփ ստեղծագործություն հնչեց 1992 թվականին ամերիկյան հայտնի հեռուստատեսային շոուներից մեկի ժամանակ:
Սեւամորթ Ռեբելը ռեկորդ սահմանեց ու հետգայում երկու անգամ գերազանցեց ինքն իր ռեկորդը:
1992-ին 674 բառ - 54.9 վայրկյանում
1998 -ին 683 բառ -54.5 վայրկյանում
2007-ին 852 բառ -42 վայրկյանում