Ֆաբիան Մաուրեյրան շատ յուրահատուկ նկարիչ է, որը նկարում է հենց փողոցում ու ապակե «կտավների» վրա: Նա իր նկարները ստեղծում է սեփական մատների օգնությամբ և շատ հազվադեպ է օգտագործում վրձին՝ միայն շատ փոքրիկ մասնիկներ նկարելու համար: Ընդ որում նա ոչ թե նկարում է ինչ-որ աբստրակտ պատկերներ, այլ շատ գեղեցիկ բնանկարներ: 

Բայց նրա գլխավոր հաղթաթուղթը նրանում է, որ նա բոլոր այս նկարները ստեղծում է «լույսի» արագությամբ: Մի նկարի վրա նա ծախսում է 30 վայրկյան: Այս ամենի մեջ կարող եք ինքներդ համոզվել՝ դիտելով տեսանյութը: