Այս պահին «Աֆրիկյաններ»-ի շենքի մոտ հավաքված քաղաքացիները  փորձում են ճեղքել ոստիկանների ստեղծած կենդանի պատը շենքին մոտենալու համար: 

Նրանց մի մասն էլ ձեռքերով հարվածելով թիթեղյա պատնեշին աղմուկ է բարձրացրել փողոցում:

Ոստիկաններն առայժմ  կարողանում են ետ մղել  ակտիվիստներին  երբեմն բախումների միջոցով:

Վերջիններս այս պահին փորձում են շենքին մոտենալ Պուշկինի փողոցից , որովհետեւ Տերյան փողոցն արդեն փակ է: