Այս պահին «Աֆրիկյաններ»-ի շենքի մոտ հավաքված քաղաքացիները փորձում են ճեղքել ոստիկանների ստեղծած կենդանի պատը շենքին մոտենալու համար:
Նրանց մի մասն էլ ձեռքերով հարվածելով թիթեղյա պատնեշին աղմուկ է բարձրացրել փողոցում:
Ոստիկաններն առայժմ կարողանում են ետ մղել ակտիվիստներին երբեմն բախումների միջոցով:
Վերջիններս այս պահին փորձում են շենքին մոտենալ Պուշկինի փողոցից , որովհետեւ Տերյան փողոցն արդեն փակ է:


