Բոսնիական մայրաքաղաք Սարայեվոյում ու ամբողջ աշխարհում այսօր՝ հունիսի 28-ին, անցնում են միջոցառումներ, նվիրված իրադարձություններին, որոնք հանգեցրին Առաջին Համաշխարհային Պատերազմի սկսվելուն:
Ուղիղ 100 տարի առաջ, երիտասարդ սերբ ակտիվիստ` Գավրիլո Պրինցիպը, սպանեց Ավստրո-Հունգարական կայսրության ժառանգորդին:
Էրցհերցոգ Ֆրանց ֆերդինանտի սպանությունը հրահրեց իրադարձությունների առաջացմանը, որոնք ընդհամենրը մի քանի շաբաթ անց հանգեցրեցին Առաջին համաշխարհային պատերազմի սկսմանը:
ՄԻնչև 1918թ.-ի դրա ավարտը մահացել էին միլիոնավոր մարդիկ և դադարեցին գոյություն ունենալ 3 եվրոպական կայսրություն:
Այսօր Ավստրիական քաղաքական գործիչները կայցելեն հիշատակի արարողությանը ու կմասնակցեն ռազմական շքերիթին, իսկ Լոնդոնում Առաջին համաշխարհայինների վետերանների հիշատակը կհարգի Ելիզավետա II թագուհին:


