Բոսնիական մայրաքաղաք Սարայեվոյում ու ամբողջ աշխարհում այսօր՝ հունիսի 28-ին, անցնում են միջոցառումներ, նվիրված իրադարձություններին, որոնք հանգեցրին Առաջին Համաշխարհային Պատերազմի սկսվելուն: 

Ուղիղ 100 տարի առաջ, երիտասարդ սերբ ակտիվիստ` Գավրիլո Պրինցիպը, սպանեց Ավստրո-Հունգարական կայսրության ժառանգորդին:

Էրցհերցոգ Ֆրանց ֆերդինանտի սպանությունը հրահրեց իրադարձությունների առաջացմանը, որոնք ընդհամենրը մի քանի շաբաթ անց հանգեցրեցին Առաջին համաշխարհային պատերազմի սկսմանը: 

ՄԻնչև 1918թ.-ի դրա ավարտը մահացել էին միլիոնավոր մարդիկ և դադարեցին գոյություն ունենալ 3 եվրոպական կայսրություն: 

Այսօր Ավստրիական քաղաքական գործիչները կայցելեն հիշատակի արարողությանը ու կմասնակցեն ռազմական շքերիթին, իսկ Լոնդոնում Առաջին համաշխարհայինների վետերանների հիշատակը կհարգի Ելիզավետա II թագուհին: