Facebook սոցիալական ցանցը սկսել է ենթարկվել ծանր քննադատության, երբ ինֆորմացիա տարածվեց այն մասին, որ 2 տարի առաջ նրանք անցկացրել են հոգեբանական փորձարկում, որի մեջ ընդգրկվել են 700 հազ. օգտատեր:
Փորձի էությունը կայանում էր՝ մանիպուլյացիայի ենթարկել օգտատերերի նորությունների դաշտը, որը նպատակ էր հետապնդում որոշել, թե ինչպես է ազդում մարդկանց վրա բացասական կամ դրական ինֆորմացիան: Ընդ որում, փորձին մասնակցող օգտատերերը դրա մասին տեղյակ չեն եղել:
Ինչպես հաղորդում է BBC-ին՝ հետազոտությունները անցկացվել են Կորնելյան և Կալիֆորնիական համալսարնների հետ համատեղ, որպեսզի պարզվի ազդում է արդյո՞ք օգտատերի պահվածքի վրա վատ կամ լավ նորությունների դաշտը:
Սակայն Facebook-ի ներկայացուցիչները ասում են, որ իրենք կարիք չունեին հավաքել ինչ-որ մեկի անձնական տվյալները, մասնավորապես կայքի հաղորդագրության մեջ ասվում է. «Մեր կողմից օգտագործված տվյալները ինչ-որ կոնկրետ մարդու անձնական տվյալների հետ կապ չեն ունեցել»: