Այսօր Սայաթ-Նովա 11 հասցեում տեղի ունեցավ «Բուրմունք» օծանելիքների խանութ սրահի վերաբացման պաշտոնական արարողությունը: «Բուրմունք» օծանելիքների խանութների ցանցը հանդիսանում է Հայաստանում օծանելիքի լայն և օրգինալ տեսականի առաջարկող առաջատար խանութներից մեկը: «Բուրմունք» խանութ սրահները առաջատար են նաև աշխարահրչակ ապրանքանիշերի ներմուծման, էքսկլյուզիվ ներկայացուցիչ հանդիսանալու և դրանց վաճառք Հայաստանում կազմակերպելու ուղղությամբ:
«Բուրմունքը» սրահ է ուր հարուստ ավանդույթների կրողքին ներդաշնակված է նորը, այստեղ յուրաքանչյուրը գտնում է իր ճաշակին և տրամադրության հատուկ սեփական բույրը:
«Սա, Երևան քաղաքում, ամենաառաջին օծանելիքի սրահն է: Բավականին հին ոճով և իր ավանդույթներով, նորաբաց խանութ սրահը միաժամանակ համահունչ է ժամանակակից պահանջներին»,-մեզ հետ զրույցում նշեց «Բուրմունք» խանութ սրահների կոմերցիոն տնօրեն Արփինե Պետրոսյանը, հավելելով, - ««Բուրմունք» խանութների ցանցում աշխարհահրչակ բրենդերի քանակը բավականին մեծացել է, եւ փոքր սրահում բավական դժվարացել էր ողջ տեսականու ներկայացման գործընթացը: Հաշվի առնելով նաև այն փաստը, որ «Բուրմունքին» է պատկանում հավատարիմ ու քմահաճ հաճախորդների ամենամեծ բանակը, որոշեցինք հնարավորությունը տալ մեր հաճախորդներին խանութ այցելելիս իրենց զգալ հարմարավետ ու գեղեցիկ միջավայրում և «Բուրմունք» այցելությունը նրանց համար դարձնել հաճելի ժամանցը գնումների հետ համադրելու ցանկալի միջավայր»:
Անակնկալների մասին Արփինե Պետրոսյանը ասաց.
«Նախ սպասվում է մեր նոր տեսականին եւ դրանից բացի, տեղի է ունենալու խաղարկություն՝ բոլոր գնորդների համար նախատեսված են նաև նվերներ: Նվերները առաջարկվում են մեր լավագույն բրենդերի կողմից եւ 2-րդ՝ նվերների մեջ ներառված են օծանելիքների փորձանմուշները, որպեսզի բոլոր հաճախորդները կարողանան ավելի լավ ծանոթանալ մեր տեսականուն»:
Միջոցառմանը ներկա Հրաչուհի Ութմազյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը հաճախ է օգտվում «Բուրմունք»-ից.
Շնորհավորելով խանութի վերաբացումը Հրաչուհինշեց.
«Ցանկանում եմ, որպեսզի խանութների թիվը շատանա եւ օծանելիքի ու խնամքի պարագաների սիրողների թիվը նույնպես մեծանա: «Բուրմուք» խանութների ցանցը մեր ամսագրի գործընկերներից մեկն է, այնպես որ միայն և միայն առաջ»:
Նյութը՝ Երեւան նյուզ լրատվական կայքի www.yerevannews.am