Հոլանդիայի Հիլվերսում քաղաքի քաղաքապետը՝ Պիտեր Բրոերտեսը, հոլանդական ռադիոալիքներից մեկում կոչ է արել «դուրս հանել» երկրից Վլադիմիր Պուտինի աղջկան, ով ժամանակավորապես ապրում է Վորսխոթեն քաղաքում:
Այս խոսքերի պատճառն է հանդիսացել Մալազիայի «Boeing»-ի կործանումը Ուկրաինայի արևելքում, Ուկրաինայի և աևմտյան երկրների իշխանությունների հավաստմամբ, խփվել է հրթիռով անջատողականների հսկողության տակ գտնվող ազատ տարածությունից:
Ըստ արևմուտքի՝ աջակցությունը, որը տրամադրել է անջատողակններին Մոսկվան, փոքր դեր չի խաղացել ինքնաթիռի ողբերգության մեջ:
Զոհված ուղևորների կեսից ավելին հոլանդացիներ են եղել:
Իսկ ավելի ուշ Բրոերտեսը ներողություն է խնդրել իր խոսքերի համար, «Իմ կողմից խելամիտ քայլ չի եղել ասել այդ խոսքերը «Radio 1»-ի ուղիղ եթերում: Սա անօգնականության զգացողության խոսքեր են, որը զգում են շատերը»: