Հոլանդիայի Հիլվերսում քաղաքի քաղաքապետը՝ Պիտեր Բրոերտեսը, հոլանդական ռադիոալիքներից մեկում կոչ է արել «դուրս հանել» երկրից Վլադիմիր Պուտինի աղջկան, ով ժամանակավորապես ապրում է Վորսխոթեն քաղաքում:

Այս խոսքերի պատճառն է հանդիսացել Մալազիայի «Boeing»-ի կործանումը Ուկրաինայի արևելքում, Ուկրաինայի և աևմտյան երկրների իշխանությունների հավաստմամբ, խփվել է հրթիռով անջատողականների հսկողության տակ գտնվող ազատ տարածությունից:

Ըստ արևմուտքի՝ աջակցությունը, որը տրամադրել է անջատողակններին Մոսկվան, փոքր դեր չի խաղացել ինքնաթիռի ողբերգության մեջ:

Զոհված ուղևորների կեսից ավելին հոլանդացիներ են եղել:

Իսկ ավելի ուշ Բրոերտեսը ներողություն է խնդրել իր խոսքերի համար, «Իմ  կողմից խելամիտ քայլ չի եղել ասել այդ խոսքերը «Radio 1»-ի ուղիղ եթերում: Սա անօգնականության զգացողության խոսքեր են, որը զգում են շատերը»: