«Այն արդյունքները,  որ սպասում էինք ընտրությունների արդյունքում մեզ գոհացնում  է»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասաց Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Նա լրագրողների խնդրանքով անդրադարձավ «Ժառանգություն» կուսակցության  առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլ անելու փաստին ասաց.«Նախ` ասեմ, եթե պայքարում ես, պայքարն իր իրավունքների սահմաններն ունի: Յուրաքանչյուր թիմ կամ քաղաքական անձ ինքն է որոշում,  թե ինչպիսի  պայքարի միջոց պետք է ընտրի: Ասեմ, որ կոնկրետ ինձ համար ընդունելի չի հացադուլը,  ես ցավում եմ դրա համար »:

Գալուստ  Սահակյանն անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարաությանը, թե Սերժ Սարգսյանը կերդվի միայն իր դիակի վրայով` ասաց, որ երևի դա եղել է լեզվի սայթակում: Նա խոցելի համարեց, ոչ թե այդ հայտարարությունը, այլ այն, որ Ազատության հրապարակի հարթակից  Արցախը համարում  են  ինչ-որ մի գավառ կամ ժողովրդի մեջ թուրքեր են որոնում.«Սա կարծում եմ, որ Ալիևյան ոճ է: Պիտի ասեմ հետևյալը, որ նման հանգույցներով տրամաբանական չէ ժողովրդին առաջնորդելը»:

ՀՀԿ-ական պատգամավորը վստահ է, որ Սերժ Սարգսյանը և նրա թիմը  չի գնա այն ճանապարհով, որ յուրայինների դիակի վրայով անցնեն: Րաֆֆի Հովհաննիսյանին Գալուստ Սահակյանը նույնպես համարեց  յուրային:  

Պատասխանելով YerevanNews.am-ի այն  հարցին  հարցին, թե երբ Անդրիաս Ղուկասյանն էր հացադուլ անում Դուք նրան այցելեցից, կայցելե՞ք Րաֆֆի Հովհաննիսյանին` ասաց.«Րաֆֆի Հովհաննիսյանը նախ չէի ուզի  հացադուլ աներ, բնականաբար, եթե այնպիսի մթնոլորտ լինի ոչ թե հացադուլին զորակցելու, այլ պարզապես միջամտելու հացադուլին և այդ խնդիրը  կառաջանա և դերակատարում կզգամ ես ինձ այդ գործում, բնականաբար,  կայցելեմ  նաև: Մենք թշնամիներ չենք  դուք այդպես մտածեք»: