«Այն արդյունքները, որ սպասում էինք ընտրությունների արդյունքում մեզ գոհացնում է»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Նա լրագրողների խնդրանքով անդրադարձավ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլ անելու փաստին ասաց.«Նախ` ասեմ, եթե պայքարում ես, պայքարն իր իրավունքների սահմաններն ունի: Յուրաքանչյուր թիմ կամ քաղաքական անձ ինքն է որոշում, թե ինչպիսի պայքարի միջոց պետք է ընտրի: Ասեմ, որ կոնկրետ ինձ համար ընդունելի չի հացադուլը, ես ցավում եմ դրա համար »:
Գալուստ Սահակյանն անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարաությանը, թե Սերժ Սարգսյանը կերդվի միայն իր դիակի վրայով` ասաց, որ երևի դա եղել է լեզվի սայթակում: Նա խոցելի համարեց, ոչ թե այդ հայտարարությունը, այլ այն, որ Ազատության հրապարակի հարթակից Արցախը համարում են ինչ-որ մի գավառ կամ ժողովրդի մեջ թուրքեր են որոնում.«Սա կարծում եմ, որ Ալիևյան ոճ է: Պիտի ասեմ հետևյալը, որ նման հանգույցներով տրամաբանական չէ ժողովրդին առաջնորդելը»:
ՀՀԿ-ական պատգամավորը վստահ է, որ Սերժ Սարգսյանը և նրա թիմը չի գնա այն ճանապարհով, որ յուրայինների դիակի վրայով անցնեն: Րաֆֆի Հովհաննիսյանին Գալուստ Սահակյանը նույնպես համարեց յուրային:
Պատասխանելով YerevanNews.am-ի այն հարցին հարցին, թե երբ Անդրիաս Ղուկասյանն էր հացադուլ անում Դուք նրան այցելեցից, կայցելե՞ք Րաֆֆի Հովհաննիսյանին` ասաց.«Րաֆֆի Հովհաննիսյանը նախ չէի ուզի հացադուլ աներ, բնականաբար, եթե այնպիսի մթնոլորտ լինի ոչ թե հացադուլին զորակցելու, այլ պարզապես միջամտելու հացադուլին և այդ խնդիրը կառաջանա և դերակատարում կզգամ ես ինձ այդ գործում, բնականաբար, կայցելեմ նաև: Մենք թշնամիներ չենք դուք այդպես մտածեք»:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					