Ստամբուլահայ հայտնի լրագրողներից Հայկո Բաղդատը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հայերի հասցեին արված վիրավորանքից հետո, հայտարարություն է արել:

Թուրքական «Cumhuriyet» պարբերականի փոխանցմամբ՝ ստամբուլահայ լրագրող Հայկո Բաղդատը, անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սկանդալային հայտարարությանը՝ ասել է, որ բոլորովին հաճելի չէ, երբ վարչապետը ազգային փոքրամասնությունների մասին խոսելիս օգտագործում է «կեղտոտ» բառը։

«Ինչ նպատակով էլ, որ ասել է վարչապետը, միևնույնն է, նա պետք է հայերից, ալիևներից, զազաներից և վրացիներից ներողություն խնդրի։ Ես այդպես եմ մտածում։ Իրական խաղաղությունը սա է, իրական ցավակցական ուղերձը սա է»,-ասել է Հայկո Բաղդատը։

Հիշեցնենք նաև, որ Թուրքիայի վարչապետ, նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական «Star TV» և «NTV» հեռուստաընկերությունների համատեղ եթերում պատասխանելով հաղորդավարի հարցերին, անդրադարձել է նաև ժողովրդի կողմից քննարկվող իր արմատների հարցին: «Իմ արմատները Ռիզեից են: Ինձ ասում էին, թե վրացի եմ, ավելին, մեկը կանգնեց ավելի կեղտոտ բան ասաց՝ պնդելով, թե ես հայ եմ», այս մասին ասել էր Ռեջեփ Թայիփ Էրդողանը: