Ստամբուլահայ հայտնի լրագրողներից Հայկո Բաղդատը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հայերի հասցեին արված վիրավորանքից հետո, հայտարարություն է արել:
Թուրքական «Cumhuriyet» պարբերականի փոխանցմամբ՝ ստամբուլահայ լրագրող Հայկո Բաղդատը, անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սկանդալային հայտարարությանը՝ ասել է, որ բոլորովին հաճելի չէ, երբ վարչապետը ազգային փոքրամասնությունների մասին խոսելիս օգտագործում է «կեղտոտ» բառը։
«Ինչ նպատակով էլ, որ ասել է վարչապետը, միևնույնն է, նա պետք է հայերից, ալիևներից, զազաներից և վրացիներից ներողություն խնդրի։ Ես այդպես եմ մտածում։ Իրական խաղաղությունը սա է, իրական ցավակցական ուղերձը սա է»,-ասել է Հայկո Բաղդատը։
Հիշեցնենք նաև, որ Թուրքիայի վարչապետ, նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական «Star TV» և «NTV» հեռուստաընկերությունների համատեղ եթերում պատասխանելով հաղորդավարի հարցերին, անդրադարձել է նաև ժողովրդի կողմից քննարկվող իր արմատների հարցին: «Իմ արմատները Ռիզեից են: Ինձ ասում էին, թե վրացի եմ, ավելին, մեկը կանգնեց ավելի կեղտոտ բան ասաց՝ պնդելով, թե ես հայ եմ», այս մասին ասել էր Ռեջեփ Թայիփ Էրդողանը:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					