Այսօր առավոտյան` ժամը 07.45-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գայի պողոտայի թիվ 8/2 հասցեի դիմաց բախվել է կայանված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունը:
Պատահարի հետևանքով «Ֆորդ Տրանզիտ»-ի 10 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: