Այսօր առավոտյան` ժամը 07.45-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գայի պողոտայի թիվ 8/2 հասցեի դիմաց բախվել է կայանված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունը:
Պատահարի հետևանքով «Ֆորդ Տրանզիտ»-ի 10 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Խոշոր ավտովթար Գայի պողոտայում. 10 մարդ հիվանդանոցում է
![](https://yerevannews.am/disc/14-08-14/560a27d2affaf7a5690e0f85b4de8210.jpg)